ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Մնացականյան Սոնան կդառնար 29 տարեկան, բայց չի նշի. նրան սպանեցին աջ կողմի անձնավորության տիեզերական վախերը. Տիգրան Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այսօր Մնացականյան Սոնան կդառնար 29 տարեկան ու կնշեր իր տարեդարձը հարազատների միջավայրում։

Բայց չի նշի։ Սոնային ու իր չծնված երեխային սպանեցին։

Սպանեցին աջ կողմի անձնավորության փառասիրությունն և տիեզերական վախերը։

Որի զոհը կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը։

Սպանեցին, թողեցինք անօգնական, ու սլացան դեպի ամառանոց։

Սոված էր, երևի շտապում էր ուտելու։
 
Ու կերավ։ Հերթական կյանքերը։ Այն հազարավոր կյանքերին գումարեց ևս երկուսը։

Ու այսօր աջ կողմինը այսօր գնալու ա նշի իր հերթական ծնունդը։

Սև ծնունդը։

Արյունոտ ծնունդը։
.......................................
Այլ փրկեա զմեզ ի չարէն
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular