Ուկրաինան օրական ունենում է 60-100 սպանված զինվորական և մոտ 500 վիրավոր. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի օրական մարտական կորուստները կազմում են մոտ 60-100 սպանված և մոտ 500 վիրավոր։ Այս մասին երեքշաբթի Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իրավիճակն արևելյան Ուկրաինայում շատ բարդ է: Ամեն օր մենք կորցնում ենք 60-ից 100 զինվոր, մոտավորապես 500-ը վիրավորվում է մարտերում», - ասել է նա:
Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիները երկրի արևելյան հատվածում «պահում են պաշտպանությունն ըստ շրջագծի, իսկ Խարկովի մարզում՝ «հակահարձակում են իրականցնում և ճնշում գործադրում»։
Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան մտադիր չէ զիջել իր տարածքները, սակայն դրանց հետ կապված դժվարությունները կարելի է քննարկել։
«Մենք պատրաստ չենք զիջել մեր տարածքներից որևէ մեկը, քանի որ սա մեր անկախությունն է, մեր ինքնիշխանությունը, բայց կան որոշակի դժվարություններ, որոշ տարածքների հետ կապված մանրամասներ, այդ դժվարությունները կարելի է քննարկել»,- ասել է նա։