ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սթոլթենբերգը մեկնել է ԱՄՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կհանդիպի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ռազմական դաշինքին միանալու առիթով նախագահ Ջո Բայդենի հետ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի բարձրագույն ղեկավարների հանդիպումից երկու շաբաթ անց:

ՆԱՏՕ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ Սթոլթենբերգը կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, եւ նրանք մամուլի ասուլիս կհրավիրեն։ Հինգշաբթի օրը նա պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգա։

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Այս ամսվա սկզբին Բայդենը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի եւ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ, որոնց երկրները պաշտոնապես հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Բայդենը աջակցություն է հայտնել ռազմական դաշինքին երկու կողմերի միանալուն՝ ասելով. «Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ են դարձնում»։

Սթոլթենբերգը նույնպես այս ամսվա սկզբին հանդիպել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պաշտոնյաների հետ այն բանից հետո, երբ երկրները ներկայացրել են իրենց հայտերը: ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրները պետք է համաձայնության գան ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցության հարցում, թեեւ Թուրքիան դեմ է նրանց անդամակցությանը։

Բլինքենն անցյալ ուրբաթ հայտարարել էր, թե ԱՄՆ-ը «վստահ է», որ երկու երկրները կկարողանան միանալ ռազմական դաշինքին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular