Կիևը հրթիռային համակարգեր չի օգտագործի Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում գործողության մեծ շառավղով հրթիռային համակարգեր օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։
ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը մայիսի 31-ին լրագրողներին հայտնել է, որ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերը (ՀԿՀՀ), որոնք ԱՄՆ-ը պլանավորում է Կիեւին մատակարարել ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում, կարող են թիրախները խոցել մոտավորապես 80 կիլոմետր տարածությամբ: «Ես գիտեմ, որ առանձին մարդիկ ԱՄՆ-ում կամ Սպիտակ տանը խոսում են, որ մենք դրանք (հեռահար հրթիռները) կարող ենք օգտագործել Ռուսաստանի վրա հարձակվելու համար. տեսեք, մենք չենք պլանավորում գրոհել Ռուսաստանի վրա:
Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի հետաքրքրում: Մենք չենք կռվում նրանց տարածքում»,-Զելենսկին ասել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում: ՌԴ-ն բոլոր երկրներին, ներառյալ ԱՄՆ-ը, նոտա է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, կդառնան օրինական նպատակ Ռուսաստանի համար: ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրանան զենքով լցնելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցություններւի հաջողությանը եւ բացասական արդյունք է ունենալու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: