ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր օրենքը պետք է թիրախավորված և ուղղված լինի այն խավին, որը պոտենցիալ եկամուտները կարող է թաքցնել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց իշխող քաղաքական ուժի քաղաքական վճռականությունը՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցում:

ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023 թվականի եկամուտների համար»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ դա շատ կարևոր տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական նշանակություն ունի:

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, ֆինանսիստ-տնտեսագետ Հայկ Մնացականյանի խոսքով՝ տվյալ մոտեցումը կիրառում են մի շարք երկրներ, այնպես չէ, որ սա նոր բան է։

«Ամբողջ իմաստը կայանում է նրանում, եթե հասարակությունը ունի բավարար եկամուտներ և ըստ էության բևեռացված է, ապա նախագիծն ունի իր արդարացի կողմերը։ Բայց այստեղ խնդիրը նրա մեջ է, որ ոչ թե այն մարդիկ ովքեր 30 տոկոս աղքատության և 20 տոկոս գործազրկության մակարդակի մեջ են, բերեն հայտարարագրեն իրենց եկամուտները, այլ պետք է թիրախավորված և ուղղված լինի այն խավին, որը պոտենցիալ եկամուտները կարող է թաքցնել կամ բևեռացման ամենաբարձր գագաթնակետին է գտնվում եկամուտների առումով։ Ինքնին երևույթը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր, բայց պետք է հաշվի առնել այն փաստերը, որը նշեցի, որպեսզի կիրառումն արդյունավետ լինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Մնացականյանի խոսքով՝ այս մասին պարբերաբար խոսվել է և երկար ժամանակ թղթի վրա է մնացել, այսինքն շատ բաներ կարելի է ընդունել, բայց պետք է այնպես անել, որ օրենքը, որը լինելու է, լինի արդյունավետ և կիրառելի.

«Մի փոքր առաջ գնալով՝ ասեմ, որ տարբեր երկրների փորձը որ ուսումնասիրում ենք, կա հարցի լուծման երկու մոտեցում։ Ընդ որում զարգացած երկրները ոչ թե թողնում են, որ քաղաքացին այդ գործառույթը ծանրաբեռնելով իրեն իրականացնի, այլ ընդհակառակը՝ պետական մարմիններն են իրենց հասանելի տվյալների յուրաքանչյուր տարի ծանուցում ուղարկում, որ ստացել ենք հետևյալ տվյալները, որ ձեր եկամուտը այսքան է, իսկ դա ակնհայտ երևում է հարկային համակարգից, որ ձեր գույքը այս տարվա ընթացքում այսպիսի գործարքների է ենթարկվել, որը երևում է կադաստրից և պետռեգիստրից։ Հարցը նրանում է, թե մենք արդյոք հասունացել ենք նման մոտեցումներ կիրառելու և հասարակության բեռը թեթևացնելու, թե հակված ենք որոշ հասարակության անդամներին, ովքեր այդ մասին տեղյակ էլ չեն, փաստաթղթեր լրացնել տալու»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular