Կրեմլը չի հավատում Զելենսկիին, որ Կիևն ամերիկյան նոր զենքեր ստանալուց հետո չի հարձակվի Ռուսաստանի վրա. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան չի հավատում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որն ասել է, որ ամերիկյան գործողության երկարացված շառավիղով համազարկային կրակի հրթիռային համակարգեր ստանալու դեպքում Կիևը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չորեքշաբթի պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ո՛չ»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք Կրեմլը վստահում է Զելենսկու խոսքերին։
«Վստահելու համար պետք է ունենալ դեպքերի փորձ, երբ այդ խոստումները կատարվել են: Ցավոք սրտի, նման փորձ ընդհանրապես չկա»,- պարզաբանել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից նշյալ համակարգերի մատակարարումն Ուկրաինայում կրակի վրա յուղ լցնել է։
«Այստեղ ոչ մի նոր բան չկա, մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգները նպատակաուղղված և ջանասիրաբար յուղ է լցնում կրակի վրա, ԱՄՆ-ն, ակնհայտորեն, իսկապես մինչև վերջին ուկրաինացին պայքարելու է Ռուսաստանի դեմ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով: