ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլաֆ Շոլցը Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Հունաստանի հանդեպ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Հունաստանի հանդեպ, քանի որ երկու երկրների միջեւ լարվածությունը սրվել է, հայտնում է Reuters-ը։

«Կանցլերը կարծում է, որ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ում բոլոր դաշնակիցները պետք է միավորվեն եւ զերծ մնան սադրանքներից»,- ասել է կանցլերի ներկայացուցիչը։

«Հունաստանի օդային տարածք ներխուժելը եւ հունական կղզիների վրայով թռչելը լավ չէ, դա հակաարդյունավետ է եւ հակասում է դաշինքի ոգուն»,- հավելել է նա:

ՆԱՏՕ-ում դաշնակիցներ Թուրքիան եւ Հունաստանը վաղուց տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են ծովային սահմանները, իրենց մայրցամաքային դարակների երկարությունը եւ օդային տարածքը:

Գերմանիան համոզված է, որ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ բաց հարցերը երկխոսության եւ միջազգային իրավունքի միջոցով պետք է կարգավորվեն, ասել է մամուլի քարտուղարը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular