ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չալաբյանն իր այս հոդվածով հստակ տվել է բոլոր այն հնարավորությունները, որոնց դեմ այսօր պայքարում են գործող իշխանությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Հոդվածում Չալաբյանը գրում է, որ այլընտրանքը Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից Հայաստանյան իրականության մեջ ներմուծված նիկոլիզմին ոչ թե անձ է, այլ մեր ազգային կացության արմատապես տարբեր հայեցակարգ, որի երեք հիմնասյուներն են.

Հայահավաք. Պատմական հայրենիքի պահպանված հատվածներում հայկական բնակչության շարունակական աճ ու կենտրոնացում։

Արդիականացում. Հայաստանում առաջադեմ, բարձր արտադրողական տնտեսության և դինամիկ ու ազատ հասարակության կառուցում։

Ռազմականացում. Հայության և Հայաստանի անվտանգային կարողությունների հետևողական ընդլայնում, տարածաշրջանում ինքնուրույն խաղացող դառնալու հեռանկարով։

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը հենց նրանով է վտանգ ներկայացնում, որ ունի համակարգային մտածողություն, նաև մասնագիտությամբ հենց այդպիսի կարողությունների տեր մարդ է.

«Լինելով «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն, ինքը լավ տիրապետում է և՛ մեր անվտանգության բոլոր բացերին, և՛ հնարավորություններին, և՛ այն ամեն ինչին, ինչ տեղի ունեցավ այս երկու տարիների ընթացքում: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, քննարկել ենք բոլոր ոլորտների հնարավոր զարգացման հնարավորությունները, և ես տեսել եմ, թե ինքը ինչպես է հստակ պատկերացնում: Իր պատկերացրածի մեջ ինչ-որ բան հնարավոր է, որ իրականցնելը դժվար լիներ, բայց, այնուամենայնիվ, գոնե ես մնում եմ միշտ այն համոզմունքին, որ մարդ իր ցանկությունների մեջ պետք է ձգտի ավելիին, որպեսզի գոնե դրա կեսին կարողանա հասնել:

Չալաբյանն իր այս հոդվածով հստակ տվել է բոլոր այն հնարավորությունները, որոնց դեմ այսօր պայքարում են գործող իշխանությունները, և որոնք այսօր անհավատալի են դարձել հասարակ մարդու համար: Ինչու են անհավատալի դարձել, որովհետև տարիներ շարունակ մեր ժողովրդին հեռու են պահել մեր ճակատագրական հարցերից, երկրի  զարգացման բոլոր հարցերը քողարկել են մի բարդագույն շղարշով, միշտ այնպիսի տպավորություն են մեզ ներարկել, որ շատ դժվար է այդ ամեն ինչը, և ժողովուրդը պատկերացնում է, թե անհնար է, որ այսպիսի փոքրիկ երկրում մենք կարող ենք հասնել մեծ հաջողությունների, որի դեմ հենց շատ փայլուն ձևակերպված է Չալաբյանի այս հոդվածը: Ես ինքս մի բան էլ կավելացնեի այդ հոդվածներին, որովհետև դարերն են ապացուցում, որ եթե մենք հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում և մեր առջև նպատակ ենք դնում, ապա հնարավորությունները միշտ իրենք են հենց ստեղծվում, որովհետև աշխատող մարդը միշտ գտնում է հնարավորություններ: Այն թեզը, թե մենք հիմա հնարավորություններ չունենք անվտանգության համակարգը շտկելու, հզորացնելու, և այլ, ցանկացած ոլորտում հնարավորություն չունենք, ուղղակի դավաճանական սուտ է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:

Վերջինիս խոսքով՝ Չալաբյանն ինքնաճանաչ մարդ է, ինքը լավ գիտի իր ժողովրդին, իր պատմությունը, գիտի իր ժողովրդի և՛ հզորությունը, և՛ թերությունները, և այսպիսի մարդիկ են, որ պիտի կառուցեն վաղվա Հայաստանը: 

«Այդ առումով ես ասում եմ՝ Ավետիք Չալաբյանն իրենից արժեք է ներկայացնում, որովհետև մենք հասկանում ենք, որ պիտի գան նոր մաքուր մարդիկ: Իսկ Ավետիք Չալաբյանը ոչ թե պրոֆեսիոնալ է, այլ նաև մաքուր է իր անցյալով, և ինքը, բնականաբար, վտանգ է ներկայացնում այն քաղաքական ուժերի համար, ովքեր ոտքից գլուխ թաթախված են սխալների և անցյալում իրենց հայրենիքի նկատմամբ արված աններելի արարքների մեջ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular