ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ղեկավարներից ով որքան ֆինանսական օգնություն է տրամադրել Արցախին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արցախի բյուջեի եկամուտների մեջ մշտապես զգալի դեր է կատարել Հայաստանի կառավարության կողմից Արցախի կառավարությանը ամեն տարի հատկացվող միջպետական վարկերը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարում է, որ հեղափոխությունից հետո Արցախին հատկացվելիք  ֆինանսական աջակցությունը աննախադեպ ծավալների է հասել: Այստեղ պետք է հաշվի առնել, որ հեղափոխությունից հետո աննախադեպ իրավիճակ է ստեղծվել Արցախի շուրջ, որի տարածքի 70 տոկոսը պատերազմի հետևանքով օկուպացվել է, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների ապիկարության արդյունքում; Եվ բնական է, որ Փաշինյանին այլ բան չէր մնում, քան քաղել իր իսկ քաղաքականության պտուղները և ավելացնել Արցախին տրվող ֆինանսական օժանդակությունը: Սակայն դիտարկենք, թե ՀՀ ղեկավարներից ում կառավարման տարիներին վերը նշված աջակցությունը ինչ գումարային արտահայտություն է ունեցել;
 
Մինչև 2002 թվականը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ՀՀ կառավարության Արցախին տրամադրած ֆինանսական աջակցության թվերը բավական ընդհանրական են և տատանվում են 10-20 միլիարդ դրամի սահմաններում: 2002-ից 2008 թվականները ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի՝ Արցախին տրամադրած ֆինանսական օգնությունը կազմել է տարեկան  20-30 միլիարդ դրամ:
 
2015 թվականի. 2-րդ եռամսյակում, երբ ՀՀ ղեկավար էր Սերժ Սարգսյանը ՀՀ պետական բյուջեից $20 մլն-ին համարժեք դրամ (9,4 մլրդ դրամ) գումարի չափով վարկ տրամադրել Արցախի կառավարությանը: 2016 թվականին ՀՀ կառավարության տրամադրած օգնության չափը կազմել է 50,6 միլիարդ դրամ։ 2017-ին 47,4 միլիարդ, 2018-ին հեղափոխական կառավարության գործունեության առաջին տարում այն կազմել է 51,4 միլիարդ դրամ։ 2019-ին 57,9 միլիարդ, 2020-ին 75,1 միլիարդ, 2021-ին 128 միլիարդ դրամ։ Սակայն պետք է նշել, որ մինչև 2020 թվականը Արցախը բավական լուրջ ֆինանսական օժանդակություն էր ստանում նաև ԱՄՆ-ից։
 
Ըստ ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի տվյալների՝ 1998-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Կոնգրեսն Արցախին 61 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է հատկացրել` չհաշված 2000-2002 թվականներին հատկացված չճշտված մոտ 10 միլիոն դոլարը։ Այսինքն՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրվող գումարներին պետք է ավելացնել նաև ԱՄՆ կողմից ստացված օգնությունը:
 
Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող գումարների աճը բնականաբար պայմանավորված է հետպատերազմական ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով։ Միևնույն ժամանակ, դրա արդյունքում Արցախի ֆինանսական կախումը Հայաստանից էլ ավելի է մեծացել։ Սակայն, ինչպես տեսնում ենք, եթե համեմատելու լինենք հետհեղափոխական, բայց մինչ պատերազմյան տարիները նախորդ տասնամյակների հետ` պարզ է դառնում, որ, ըստ էության, ՀՀ կառավարության տրամադրած ֆինանսական օժանդակության ծավալներն աննախադեպ աճ չեն արձանագրել...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular