Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային ապահովել ինքնապաշտպանությանն անհրաժեշտ ամեն ինչով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են Կիեւին ապահովել ինքնապաշտպանությանն անհրաժեշտ ամեն ինչով, ամերիկյան ռազմական օգնության համալրումը կճշտվի մարտադաշտում իրավիճակից կախված։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պետդեպարտամենտում հանդես գալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք միջոցներ կձեռնարկենք, որպեսզի Ուկրաինան ինքնապաշտպանության միջոցներ ունենա, ինչպես նաեւ առավելագույն հնարավոր ուժեղ դիրք այդ ճանապարհի [Ռուսաստանի հետ բանակցությունների վարման] ամեն մի փուլում։ Մենք վերլուծել ենք, թե, մեր կարծիքով, ինչ է անհրաժեշտ, որպեսզի անի Ուկրաինան արդյունավետ ինքնապաշտպանության համար։ Եվ իհարկե, դա ճշտվել է ներկայիս ագրեսիայի ընթացքում, այն, ինչ անհրաժեշտ էր նրանց՝ Կիեւին սպառնացող վտանգների դեմ պայքարելու համար, շատ է տարբերվում նրանից, ինչը պետք է նրանց՝ պայքարելու համար այն բանի դեմ, ինչն այժմ տեղի է ունենում Ուկրաինայի հարավում եւ արեւելքում։ Ուստի, իրադարձությունների զարգացմանը զուգընթաց՝ մենք ճշտել ենք այն, ինչը մենք եւ մյուս դաշնակիցներն ու գործընկերները կտրամադրենք Ուկրաինային»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նա նկատի ուներ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը։