ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղը ցանկանում են դարձնել թյուրքական աշխարհի կենտրոն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ng.ru-ն գրում է, որ Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Շույխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն լրագրողներին ասել է, որ Շուշայում կկայանա թյուրքալեզու երկրների կրոնական առաջնորդների հանդիպումը։ Հոգևոր առաջնորդի խոսքով այդ յուրատեսակ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին։ «Հուսով եմ, որ ապագայում հնարավոր կլինի նմանատիպ համաժողովներ և հանդիպումներ անցկացնել նաև ազատագրված այլ տարածքներում», - ասել է Փաշազադեն նկատի ունենալով ղարաբաղյան այն բնակավայրերը, որտեղից վտարվել են հայկական խաղաղ բնակիչները,- նման կերպ մենք կկարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել ադրբեջանական իրողությունները և հայկական վանդալիզմը ազատագրված տարածքներում»։

Հետաքրքիր է այն, որ առաջ Ղազախստանն էր զարգացնում «թյուրքական աշխարհի հոգևոր կենտրոն» ստեղծելու նախագիծ «Խազրեթ Սուլթան» արգելոցի հիմքի վրա: Սակայն այս տարվա հունվարի իրադարձությունները սասանել են Ղազախստանի դիրքերը Մեծ Թուրանի նախագծի հիպոթետիկ քարտեզի վրա: Ընդհակառակը, բարձրացել է Ադրբեջանի կարգավիճակը, որը չեզոք է Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման առնչությամբ, իսկ Թուրքիայի հետ մերձեցումը և դեպի Եվրոպա գազի արտահանման ավելացումը Բաքվին հնարավորություն է տվել զգալ իրեն որպես թյուրքական աշխարհի «թափառող» կենտրոն։ Բացի այդ, հարևան Հայաստանում ներքաղաքական ծանր իրավիճակ է, անհնազանդության ցույցեր են։

Իսլամա-թուրքական աշխարհի ֆորպոստ Շուշա քաղաքը, որը թե՛ ֆիզիկապես, թե՛ խորհրդանշականորեն կախված է քրիստոնեական էկումենայի վրա, ըստ էության թյուրքական իսլամի հաղթանակի  խորհրդանիշն է: Սակայն պետք է հաշվի առնել այն, որ Փաշազադեն խոսել է ընդհանրապես կրոնական առաջնորդների հանդիպման մասին, և ոչ միայն մահմեդականների։ Կենտրոնական Ասիայում կա ուղղափառ քրիստոնեության զգալի ներկայություն: Այո, և բուն Ադրբեջանում կա Ռուս Ուղղափառ եկեղեցու մետրոպոլիա, որը, սակայն, մշտապես բացարձակ հավատարմություն է ցույց տալիս Բաքվի իշխանություններին։ Այնուամենայնիվ, ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների ներկայությունը համաժողովին, որտեղ, իհարկե, սուր քննադատություն կլինի Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, քանի որ նա թույլ է տվել ոչնչացնել և պղծել մահմեդական հուշարձանները Ղարաբաղում, չի կարող կառուցողական դեր խաղալ միջքրիստոնեական հարաբերություններում։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես իրենց կզգան Ղազախստանի և Ղրղզստանի քրիստոնյաները, երբ մտնեն քաղաք, որը բարձրանում է չճանաչված հայկական անկլավի մայրաքաղաք Ստեփանակերտի  վրա: Դա կարծես թե խորհրդանշում է մուսուլմանների գերակայությունը տարածաշրջանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular