ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենը չի բացառել, որ ռուսական նավթի գնումը կարող է շարունակվել, բայց շուկայականից ցածր գներով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ ԵՄ-ն քննարկում է այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք Ռուսաստանին  կստիպեն նավթ վաճառել շուկայականից ցածր գներով։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Եվրոպայում դաշնակիցների հետ միասին տարբերակներ է փնտրում վառելիքի գները զսպելու համար, որոնք աճում են ուկրաինական հակամարտության և հակառուսական պատժամիջոցների ֆոնին։

«Եվրոպան այժմ որոշում է կայացնում էլ ավելի կրճատելու ռուսական նավթի գնումները»,- չորեքշաբթի Սպիտակ տանը ելույթի ժամանակ լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։

«Եվ տարբեր տեսակի հարցեր են քննարկվում, թե ինչ կարելի է անել: Գուցե նույնիսկ նավթ գնել սահմանափակ գնով», - շարունակել է Բայդենը: Նրա խոսքով, հնարավորություններից մեկը ենթադրում  է, որ Ռուսաստանը նավթ վաճառելու «անելանելի կարիք» կունենա, սակայն ստիպված կլինի այն «վաճառել զգալիորեն ցածր գնով, քան ներկայումս կա շուկայում»։

ԱՄՆ նախագահը այլ մանրամասներ չի հայտնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular