ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տա՞լ, թե՞ չտալ. սա է հարցը. Հայաստանում հարցում են անցկացրել Փաշինյանի հրաժարականի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Gallup International Association հետազոտական ​​կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 26-28-ը հեռախոսային հարցման միջոցով անցկացված հետազոտության արդյունքները։ Հանրապետության քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա»։ Հարցվածների 41,7%-ը կարծիք է հայտնել, որ կառավարության ներկայիս ղեկավարը պետք է հրաժարական տա։ Հարցվածների այդ թվից 27,8%-ը վստահ է, որ Փաշինյանը «միանշանակ» պետք է հրաժարական տա։

Հարցման մասնակիցների 38,7%-ը հակառակ տեսակետին է։ Նրանցից 25,8%-ն էլ նշել է, որ Փաշինյանը «միանշանակ» չպետք է հրաժարական տա։

Հարցվածների 19,6%-ը դժվարացել է պատասխանել։

Հասարակական կարծիքի այդ ընթացիկ չափմանը մասնակցել է 1003 մարդ։

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով անցյալ չորեքշաբթի խորհրդարանում կառավարության ժամին, մատնանշել է, որ «դիմադրության շարժումը» քաղաքականապես սպառել է իրեն և դարձել միայն «լոգիստիկ» խնդիր իշխանությունների համար` հաշվի առնելով ընդդիմության` ժամանակ առ ժամանակ ձեռնարկվող քաղաքացիական անհնազանդության գործողությունները` ուղղված Երևանի տրանսպորտային զարկերակները կաթվածահար անելուն։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից խորհրդարանական ընդդիմությունը ի դեմս երկու քաղաքական դաշինքների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», որոնք գլխավորում են համապատասխանաբար հանրապետության նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, բողոքի ակցիաներ է անցկացնում, իսկ հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular