ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն պահից հետո, երբ սահմանագծումը ստորագրվի, Արցախի հարցը դառնում է Ադրբեջանի ներքին հարց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին որոշում ստորագրեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի ունեցավ հաջորդ օրը՝ մայիսի 24-ին:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ սահմանազատման գործընթացը, անկախ ամեն ինչից, այս պայմաններում շատ վտանգավոր գործընթաց է, որի նպատակն ըստ էության Արցախը Ադրբեջանի կազմում թողնելն է։
 
«Այն պահից հետո, երբ սահմանագծումը ստորագրվի, Արցախի հարցը դառնում է Ադրբեջանի ներքին հարց, սա մեկ։ Երկրորդը այն է, որ սահմանագծմամբ, դատելով բազմաթիվ արտահոսքերից, ըստ էության Հայաստանի մասնատման գործընթաց է մեկնարկելու, այսիքն Ադրբեջանը ստանալու է վերահսկողություն Հայսատանի նեսի՝ դեպի հարավ տանող Սյունիքի և դեպի Վրաստան տանող Նոյեմբերյանի ճանապարհների վրա։ Ինչպես, օրինակ, ըստ էության Նիկոլ Փաշինյանի բանավոր համաձայնությամբ արդեն հանձնվել է Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը, ինչի պատճառով դժվարացել է կապը Երևանի հետ և եղանակային վատ պայմաններում այն ընդհանրապես կտրվում է Սյունիքի մարզի առանձին գյուղերի հետ»։
 
Մեր դիտարկմանը, թե բրյուսելյան հանդիպումների արդյունքերից կարծես պարզ է դառնում, որ Եվրոպան շահագրգռված է սահմանազատումն այս պահին և ի օգուտ Ադրբեջանի կազմակերպելու, Վրթանեսյանն արձագանքեց.
 
«Մենք չգիտենք՝ Եվրոպայի խորհուրդը շահագրգռվա՞ծ է թե՞ այդպես է ներկայացվում։ Ես վստահ չեմ, որ հենց այստեղից չեն գնում և չեն համոզում ԵԽ-ին և Եվրոպական տարբեր երկրների ներկայացուցիչներին, այդպիսի հայտարարություններ անել։ Ես ունեմ ինֆորմացիա, որ հենց այստեղից է այդ թեման արծարծվում»։
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular