ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվան հուսով է, որ Անկարան զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում իրավիճակի վտանգավոր վատթարացման։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Նման ռազմական գործողության մասին հաղորդագրությունները տագնապով ընդունվեցին... Հուսով ենք, որ Անկարան զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այն էլ բարդ իրավիճակի վտանգավոր վատթարացման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նաեւ նշում է, որ Մոսկվան ըմբռնումով է վերաբերվում «Թուրքիայի մտահոգություններին՝ կապված ազգային անվտանգությանը Սիրիայի սահմանամերձ շրջաններից բխող սպառնալիքների հետ»։

«Այս առումով, մենք կարծում ենք, որ սիրիա-թուրքական սահմանին վստահելի անվտանգություն հնարավոր է ապահովել միայն նրան հարող տարածքում Սիրիայի իրավապահ մարմինների զինվորական անձնակազմի տեղակայմամբ»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular