ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լռություն՝ փոթորիկից առաջ». «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը երեկ պատրաստվում էր այսօրվա արտահերթ նիստին, որի օրակարգում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հայտարարությունն է․ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։ Երեկ «լռություն էր փոթորիկից առաջ»․ ո՛չ հանրահավաք եղավ, ո՛չ երթ, քանի որ բոլորն աշխատում էին, որ այսօրվա 16.00-ի հանրահավաքը հնարավորինս տպավորիչ ու մարդաշատ լինի։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ը հայտարարել են «ջրբաժանի օր»։ «Ով դեմ է այս փաստաթղթին, ինքը դեմ է հայ ժողովրդին, կա՛մ թշնամու գործակալ է, կա՛մ սպասարկում է թշնամու շահերը»,-ասել էր Իշխան Սաղաթելյանը։ Ի դեպ, լուրերը, թե Վանեցյանը լքել է շարժումը, կեղծ են․ այսօր նա մասնակցելու է հանրահավաքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular