ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը:

Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդրին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular