ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա, կքննարկի Ուկրաինայի իրավիճակն ու Ղարաբաղի թեման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Անկարա՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցելու։ Քննարկվելու է երկկողմ գործակցության խորացման հարցը։ Անշուշտ, խոսքը վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը` Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցների կիրառման պայմաններում»,- այսօրվա ճեպազրույցում ասել է նա։
 
Զախարովան հավելել է, որ կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, առաջին հերթին կանդրադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակին, կխոսեն նաև սիրիական, լիբիական և ղարաբաղյան կարգավորման, Բալկանների, Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի իրադրության մասին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular