Եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն իսկապես ցանկանում են լուծել համաշխարհային սովի խնդիրը, պետք է չեղարկեն պատժամիջոցները. Զախարովա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄոսկվան պատրաստ է հացահատիկ մատակարարել դրա կարիքն ունեցող բոլոր երկրներին, սակայն համաշխարհային սովի դեմ արդյունավետ պայքարելու և պարենային անվտանգության խնդիրները լուծելու համար Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Lenta.ru-ն։
«Ռուսաստանը պատրաստ է իր հացահատիկը մատակարարել բոլոր կարիքավոր երկրներին, բայց Արևմուտքն է, որ հանուն իր քաղաքական և առևտրային շահերի, սահմանափակումներ է մտցրել օտարերկրյա նավերի մուտքը ռուսական նավահանգիստներ, ինչպես նաև ստեղծել է անհաղթահարելի խոչընդոտներ ապահովագրության և բանկային գործարքների ոլորտում։ Եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն իսկապես ցանկանում են լուծել համաշխարհային սովի խնդիրը, պետք է չեղարկեն համապատասխան սահմանափակումները, դա ակնհայտ է»,- ասել է դիվանագետը։