ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը փորձելու է ռազմական բախմամբ Փաշինյանից նոր տարածքներ «պոկելու» խնդիր իրականացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ վերջին 2 ամսում Ադրբեջանը շատ ակտիվ աշխատանք է տանում քաղաքական և ռազմական նոր հող նախապատրաստելու ուղղությամբ՝ Հայաստանի վրա հարձակվելու համար:

«Եթե մենք ուշադրություն դարձնենք 44-օրյա պատերազմից հետո 2021 թվականի նոյեմբերի 26-ի բախումները, Ադրբեջանի կողմից նույն տրամաբանությամբ են արվում. սկզբում նշվում էր, որ հայկական կողմն անընդհատ կրակում է Քարվաճառի հատվածում ադրբեջանական դիրքերի վրա, և պարբերական՝ 2-3 ամիս տևելուց հետո տեղի ունեցավ միջին չափի այդ ռազմական բախումը Սյունիքի հարավարևելյան հատվածում: Նույնը հիմա է արվում. դրա առաջին տրամաբանական բացատրությունն այն է, որ Ադրբեջանը հաշվել է Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվողների ատամները և գիտի՝ ինչի սպառնալիքով, շանտաժով կարող է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին ստիպել ինչ-ինչ հարցերի շուրջ գնալ զիջումների:

Հաշվի առնելով Արևմուտք-Արևելք աշխարհաքաղաքական բախումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի դերը բարձրացել է Հարավային Կովկասում՝ որպես էներգետիկ մատակարար, Արևմուտքը շահագրգռված լինելով ինչ-որ չափով ռուսական ազդեցությունը թուլացնելու հանգամանքով, ամեն կերպ փորձելու է սպասարկել Ադրբեջանի շահը՝ մի կողմ դնելով մարդու իրավունքները, ինքնորոշման իրավունքը և այլ կարևոր սկզբունքներ: Հետևաբար, Ադրբեջանն էլ ամեն բան անում է, և վերջին շրջանում դա արդեն փաստված երևում է, որ առաջինը հայկական կողմը միջազգային բանակցություններում ներկայացվի ոչ կառուցողական, դա արվում է հրապարակայնորեն, միջազգային հանրությանն ի ցույց դնելով, որ հետագայում հայկական կողմի դեմ կիրառված իր ուժն արդարացված լինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանի՝ ակտիվ ռազմական գործողությունների պատրաստվելու ևս մեկ վառ օրինակ է նաև վերջին շրջանում ինտենսիվ զորավարժություններ անցկացնելու փաստը, մասնավորապես լեռնային հատվածներում.

«Որոշակի ուժեր էլ պատրաստություն են անցնում թուրքական ուժերի հետ: Այս բոլոր խնդիրները հաշվի առնելով, մեկ բան կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը փորձելու է Փաշինյանի թուլամորթ իշխանությունից օգտվելով, ամենայն հավանականությամբ, ռազմական բախմամբ նոր տարածքներ «պոկելու» փորձեր իրականացնել:

Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի ղեկավարության կողմից վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, տարվա սկզբից մինչև հիմա, բազմիցս համոզվել ենք, որ տարատեսակ հանդիպումներից հետո Հայաստանում արվում են դրանց հակասող հայտարարություններ, ինչից հետո ընդդիմադիրները և ոչ քաղաքական, բայց ընդդիմադիր հայացքներ ունեցող շրջանակներ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին քննադատության են ենթարկում ոչ կառուցողական արտաքին քաղաքականություն վարելու համատեքստում: Վերջին թարմ օրինակը, երբ Փաշինյանը բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարեց, թե Շառլ Միշելի հայտարարությունը վերջինիս կողմից է եղել, ինքը դրա հետ կապ չունի, այն դեպքում, երբ մենք լավ գիտենք, որ նման բարձր մակարդակի հանդիպումներից հետո արվող հայտարարությունների տեքստերը բոլոր կողմերի հետ համաձայնեցված են լինում: Հետևաբար, պնդումները, թե հայտարարությունը Միշելի կողմից է արված, առնվազն կեղծիք են: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular