ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի բացառվում, որ քննարկված լինի Պարսից Ծոց - Սև ծով միջանցքի հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ Կառավարությունը հայտնեց Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցի մասին: Ընդ որում, հատկանշական է, որ նույն օրը հայտնի է դառնում նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետների հեռախոսազրույցի մասին: 

Իրանագետ Արմեն Վարդանյանի խոսքով՝ հայ-իրանական երկկողմ օրակարգում հարցերի շրջանակը բավականին լայն է, այնքան շատ, որ դժվար է ասել՝ ինչ հարցեր կարող էին քննարկվել.

«Թեմաների շրջանակը բավականին մեծ է՝ անվտանգային, տնտեսական, և դժվար է ասել, թե կոնկրետ ինչ թեմայի շուրջ է եղել քննարկումը, բայց կողմերի միջև  բանակցությունները, քննարկումները հաճախակի են և շարունակական: Ինչ վերաբերում է Իրանի և Վրաստանի նախագահների ղեկավարների հետ միաժամանակ տեղի ունեցած խոսակցություններին, ապա չի բացառվում, որ քննարկված լինի Պարսից Ծոց-Սև ծով միջանցքի հարցը, որտեղ  և՛ Իրանը, և՛ Վրաստանը հանդես են գալիս որպես շահագրգիռ կողմեր, որպես այդ հնարավոր նախագծի մասնակիցներ, և, բնականաբար, երկու երկրներն էլ ցանկանում են, որ այդ ծրագիրը շատ շուտ կյանքի կոչվի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով Կապանում հյուպատոսություն ունենալու թեմայով խոսակցությունները նորից ակտիվանալու վերաբերյալ մեր հարցին՝ իրանագետը նշեց.

«Այստեղ որևէ հատուկ միտում չեմ տեսնում: Հյուպատոսություն բացելը մեկ-երկու օրվա հարց չէ, և բավականին ժամանակ է պետք, սկսած՝ քաղաքական որոշումից, մինչև տեխնիկական, տնտեսական հարցեր: Որքանով ես եմ տեսղյակ, այժմ արդեն իրանական կողմը տեղի ընտրության հարցով է զբաղված, հայկական կողմը պետք  է համապատասխան հողատարածք հատկացնի Իրանին, և հյուպատոսարանը կառուցվի: Կարևորն այն է, որ համապատասխան քաղաքական որոշումը կա, և վստահ եմ, որ այս տարվա մեջ հյուպատոսարանը կբացվի կամ, գոնե շինրարարական աշխատանքները կմեկնարկեն»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular