ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Լիտվան նախապատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Օրերս Լիտվա կատարած այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար, Հայաստան-Լիտվա առևտրային և տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի և ինովացիաների նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին:

Հանդիպմանը քննարկվել են աշնանը Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու հնարավորությունները և դրա նախնական օրակարգը:

Անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ սննդի անվտանգությանը, գյուղատնտեսությանը, կիբերանվտանգությանը, երկրների քաղաքական հարաբերություններին և առևտրատնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ:

Միաժամանակ, քննարկվել են առևտրաշրջանառության ծավալներն ու ապրանքատեսականու ընդլայնման և ծավալների մեծացման հեռանկարները։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը և Լիտվայում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանը։

Անահիտ Ավանեսյանը Յովիտա Նելիուփշինեին հունիսի վերջին հրավիրել է Հայաստան՝ քննարկելու աշնանն անցկացվելիք նիստի օրակարգի մանրամասները:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular