ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաբված գյումրեցիները կսպասեն. ՔՊ-ականներն անցավ գլուխը ցավի տակ չեն դնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ՔՊ-ականների տված խոստումները բազմազան էին, դրանցից կարևորների շարքից կարելի է առանձնացնել այն, որ վերջիններս խոստանում էին արդիականացնել քաղաքի տրանսպորտային ցանցը և ընդհանրապես վերջ տալ գծատեր հասկացությանը:

Իհարկե, քաղաքապետ ՔՊ-ն չունեցավ, սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքը այս պահին դե ֆակտո ղեկավարում է հենց իշխող քաղաքական կուսակցությունը` ունենալով երկու փոխքաղաքապետեր: Թերևս հենց նրանք էլ պետք է կյանքի կոչեին իրենց քաղաքական ուժի տված խոստումը: Սկզբում հայտարարեցին 400-450 հզր եվրո արժողությամբ  ծրագրի շրջանակում Հանրապետության երկրորդ քաղաքի համար էկոլոգիապես մաքուր մոտ 5 էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մտադրության մասին: Այնուամենայնիվ, էլեկտրական ավտոբուսների մասին դեռևս խոսք չկա: Այնուհետև խոսում  էին երթուղային նոր ցանցի շահագործման մասին: Խոսքը այն 63 միկրոավտոբուսների մասին է, որոնք տարուց ավել է՝ ներկրվել են Գյումրի եւ չեն շահագործվել:

«Միկրոավտուբուսները շահագործման չեն հանձնվում, որովհետև շուրջ 100 հազարից ավել Գյումրու բնակչության համար 63-ը քիչ է, հարկավոր է ևս 20-ը»,-դեռ ամիսներ առաջ շատ վիճելի մեկնաբանություն էին տվել  քաղաքապետարանի տրանսպորտի բաժնից: Այսօր արդեն նոր բացատրություն ունեն․ «Երթուղային նոր ցանցի շահագործման աշխատանքները ընթացքի մեջ են, արվում է հնարավոր ամեն բան՝ երթուղային նոր ցանցի շահագործումը սեղմ ժամկետներում իրականացնելու համար»: Նշված սեղմ ժամկետը հենց այս ամիս է։ Ավագանու վերջին նիստին քաղաքապետը հայտարարեց, թե դրանք կշահագործվեն մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Հունիսի սկիզբն է, իսկ ավտոբուսներից դեռևս նորություն չկա: 

Հասկանալի է, որ տրանսպորտային ցանցի արդիականացումը, մեղմ ասած, ձգձգվում է, մնում է հուսալ, որ այն չի տևի այնքան, որքան մայրաքաղաքում՝ չորս տարի: Գծատերեր հասկացությունը վերացնելն էլ, ինչպես տեսնում ենք, բավականին բարդ առաքելություն է, և ՔՊ-ականները` ի դեմս իրենց փոխքաղաքապետերի, որոշել են անցավ գլուխները ցավի տակ չդնել...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular