ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը զգուշավորություն է ցուցաբերում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունում, այդ թվում՝ խորհրդարանական խմբակցությունում։

Բանն այն է, որ, ինչպես փոխանցում է մեր արցախյան աղբյուրը, Հարությունյանի կուսակցությունում լուրջ դժգոհություն կա ՀՀ իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականության նկատմամբ, սակայն նրանց հրահանգված է հնարավորինս մեղմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին և ոչ մի սուր ու կոշտ հռետորաբանություն չօգտագործել։

Ի դեպ, մեր տեղեկություններով, այս հարցում բավական լուրջ զգուշավորություն է ցուցաբերում ինքը՝ Հարությունյանը, փորձելով հնարավորինս մեղմ բառամթերք օգտագործել հայաստանյան իշխանությունների հասցեին, չնայած մի քանի անգամ փորձել է որոշակի դիրքորոշում արտահայտել։ Հատկանշական է նաև, որ մայիսի 28-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին մասնակցում էին նաև «Ազատ հայրենիք» կուսակցության և խմբակցության բավական մեծ թվով ներկայացուցիչներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular