ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը վերահաստատել է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու որոշումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Թուրքիան մտադիր է նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով`Թուրքիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկել, որպեսզի երկրի ԶՈւ–ն դառնա աշխարհում ամենաժամանակակիցներից մեկը։
 
«Մենք նոր գործողությունների միջոցով կավարտենք այն, ինչ պակասում է սահմանին։ Մենք հանգամանորեն ուսումնասիրում ենք իրավիճակը»,- ասել է Էրդողանը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում Սիրիայում իրականացրել է «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր» գործողությունները։ Այժմ թուրքական զինուժը Հյուսիսային Իրաքում իրականացնում է «Ճանկեր-ամրոց» գործողությունը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները տեղի են ունենալու Սիրիայի չորս շրջաններում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular