ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուցարարների մեջ եղել են իշխանությունների կողմից ներդրված սադրիչներ․ Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները երեկ հատուկ միջոցները կիրառել են առանց նախապես զգուշացնելու, ինչը հստակ խախտում է, Ֆրանսիայի հրապարակում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ Դեմիրճյան փողոցում կատարված իրադարձություններին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը հիշեցրեց՝ երեկ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրառմամբ է հանդես եկել՝ նշելով, որ տեղեկություններ ունի այն մասին, որ ոստիկանների կիրառած հատուկ միջոցները ժամկետանց են եղել։ Նաև տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է ոստիկանների արձակած առաջին հատուկ միջոցը գնում, ընկնում կառավարական ամառանոցների մուտքը հսկող մյուս ոստիկանների վրա։

Բացի այդ, Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով, երթի մասնակիցների մեջ եղել են մարդիկ, որոնց ոչ ոք չի ճանաչում, մինչ այդ չի տեսել, սակայն հենց նրանք ակնհայտ սադրանքի են դիմել։ Հիմնավոր կասկածներ կան, որ այդ սադրիչներին իշխանությունն է ուղարկել։

«Ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք չէին ենթարկվում երթի կազմակերպիչներին։ Նրանք հստակ սադրիչներ էին։ Տեսանյութ կա, որում մի տղա, որին ոչ ոք չի ճանաչում, քար է նետում ոստիկանների վրա, որը, ինչպես իրենք են ասում, հիմք է հանդիսացել հատուկ միջոց կիրառելու։

Մինչ այս պահը հայտարարվել է 13 ձերբակալվածների մասին, և մինչև այս պահը այդ տղան հայտնաբերված և ձերբակալված չէ։ Համենայն դեպս, նման տեղեկատվություն ոստիկանությունը չի տարածել։

Ես կարծում եմ, որ դա իշխանությունների կողմից ներդրված սադրիչ է»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular