ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր կռիվը ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր կռիվը ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքին իր ելույթում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Վանեցյանն ասաց, որ իրենց պայքարը երկրի ապագայի, նահատակված հերոսների համար է. «Ոստիկանությունը երեկ ոչ համաչափ գործեց։ Տղերք, ամոթ է, մի արեք։ Գիտեմ, որ ձեզնից շատերը նույն բանն եք ուզում, ինչ բոլորն են ուզում։ Չի կարող լինել մարդ, ում երակներում հոսում է հայի արյուն եւ նա ուրիշ բան ուզի։ Ուզում ենք ունենալ ուժեղ Արցախ։ Հայը չի ծնկելու ոչ մեկի առջեւ, մեր պայքարը հենց դրա համար է»։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ իշխանությունը փորձում է ոստիկանությանը հանել ժողովրդի դեմ, ժողովրդին էլ տրամադրել ոստիկանության դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular