ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհը համախմբվել է Ռուսաստանի դեմ, բայց չի դատապարտել Ղարաբաղի դեմ ագրեսիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ria.ru-ն գրում է, որ ամբողջ աշխարհն այսօր համախմբվել է Ռուսաստանի դեմ, բայց նույն համաշխարհային հանրությունը Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ մարդասիրական օգնություն չի ցուցաբերել և գնահատական ​​չի տվել այդ չճանաչված հանրապետության դեմ ագրեսիային: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

Խոսելով հանրապետությունում տիրող իրավիճակի մասին՝ նա ասել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մարդկանց հաջողվել է մոբիլիզացնել ռեսուրսները և արագորեն մասամբ վերականգնել ավերվածը, օգնել մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տունն ու աշխատանքը։

«Ուզում եմ ընդգծել այն երկրները, որոնք մարդասիրական օգնություն են ցուցաբերել, Հայաստանն է, աշխարհասփյուռ հայությունը, Ռուսաստանի Դաշնությունը, և նրա խաղաղապահները: Հանրապետության արտաքին գործերի նախարարության կոչերը համաշխարհային հանրությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու վերաբերյալ դեռ չեն ստացել այն արձագանքը, որը մենք ակնկալում ենք»,- ասել է Մելքումյանը։ Նա ընդգծել է, որ աջակցության այնպիսի մասշտաբ, որն այժմ ամբողջ աշխարհն է ցուցաբերում Ուկրաինային, հանրապետությունում չի նկատվել։

«Աշխարհակարգը փոխվում է, ամբողջ աշխարհն է փոխվում, այսօր մենք կարող ենք նման գնահատական ​​տալ, ամեն ինչ կախված է այս գործողության (Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում) արդյունքից, քանի որ ամբողջ աշխարհը համախմբվել է, և զենք վերցրել Ռուսաստանի դեմ»,- հավելել է պատգամավորը մանրամասնելով, որ մինչ Ղարաբաղի ճգնաժամը բոլոր երկրները կոչ էին անում խաղաղ ճանապարհով լուծել հանրապետության հարցը։

«Պատերազմի ժամանակ և պատերազմից հետո մենք ահազանգել ենք, որ պետք է գնահատել այդ իրադարձությունները: Բոլոր պայմանավորվածությունները խախտվել են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Բայց համաշխարհային հանրությունը լռել է, և մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ դա վատ նախադեպ է դառնալու, նախադեպ՝ փորձել ուժով լուծել հարցը և գնահատական ​​չստանալ»,- եզրափակել է Մելքումյանը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular