ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց Գլխավոր դատախազին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դիմադրություն» շարժման 35 օրերի ընթացքում, ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների, բրեման է ենթարկվել 2100 հոգի: Իրականում մեր հաշվարկներով այդ թիվ կազմում է 2500: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Այս ընթացքում ձերբակալվել է 48 արժանապատիվ քաղաքացի, որից 27-ը այս պահին կալանքի տակ են: Մի քանի գործեր դեռ քննարկվում են: Կան նաև հարուցված քրեական գործեր և տարբեր քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել: Սա ասում եմ, որպեսզի հասկանաք իշխանության խուճապը»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ որևէ բռնություն ու ճնշում իրենց շարժումը կասեցնել չի կարող:

ԱԺ փոխնախագահը, դիմելով Գլխավոր դատախազին, կոչ արեց բռնություն գործադրած ոստիկաններին պատասխանատվության ենթարկել:

«Բոլոր այն ոստիկանները, որոնք չունեն տարբերանշաններ, նրանք ոստիկանի հագուստով հանցագործներ են կամ ոչ ոստիկաններ՝ ոստիկանների հագուստով: Այդ մարդիկ ղեկավարվում են այլ տեղերից և Գլխավոր դատախազությունը պարտավոր է կոնկրետ և հստակ քայլեր ձեռարկել այս ուղղությամբ»,- ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ վաղը առավոտյան Դատախազություն նամակ են փոխանցելու մի շարք հարցերի վերաբերյալալ:

«Այստեղ դատախազությունը գործ ունի անելու, պարտավորություն ունի, չի կարող կոծկել այն ամենը, ինչ տեղի է ունենում: 24 ժամվա ռեժիմով քաղաքացիներին մեղադրանք են առաջադրում ու կեղծ մեղադրանք են պաշտպանում դատարարններում: Կոչ ենք անում մեր քաղաքաղիներին վաղը լինել դատազության մոտ»,- ասաց նա: 

Նշենք, որ այս պահին ևս քաղաքացիները երթով գնում են ՀՀ գլխավոր  դատախազության շենքի մոտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular