ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղդասարով. Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իշխանության գան ռուսամետ ուժերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Sm.news-ը գրում է, որ այնպիսի ինտեգրացիոն գործընթացները, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, այնքան էլ լավ չեն աշխատում։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հիմնախնդիրների փորձագետ Սեմյոն Բաղդասարովը։

«Մենք ունենք դաշնակից, որը մաս է կազմում և՛ առաջին և՛ երկրորդ կազմակերպությանը, բայց դա չի խանգարում նրան սառեցնել իր տարածքում գտնվող ռուսական բանկերի մասնաճյուղերի գումարները (խոսքը Ղազախստանի մասին է) ... մեզ պետք է իսկական դաշինք ստեղծել»,- ասել է փորձագետը։ Բաղդասարովը սկսել է թվարկել այն երկրները որոնք կարող են ընդգրկվել նոր միության մեջ, խոսել է այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Քաղաքագետը որպես օրինակ բերել է Բելառուսը. «Իրավիճակը Բելառուսում այնպիսին է, որ երկրի ղեկավարությունը, գիտակցելով սպասվող վտանգը, գնում է սերտ ինտեգրման, քանի որ միայն Մոսկվան կարող է պաշտպանական և արտաքին քաղաքականությունները համատեղել մեկ կենտրոնում»,- նշել է մասնագետը։

Բաղդասարովը նաև Հայաստանն է անվանել հնարավոր դաշնակից, բայց նա հավաքական պետություն ստեղծելու համար սահման չունի Ռուսաստանի հետ։ Միաժամանակ փորձագետը ընդգծել է, որ Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերի ֆոնին ելույթով է հանդես եկել մի կին դեսպան ԱՄՆ-ից, ով ասել է, որ երկրում ամենաակնառու ժողովրդավարական վերափոխումները եղել են 2018 թվականին, երբ իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստան մտնելու համար նախ պետք է հանել «վարդագույն ակնոցները» ու դեն նետել այն, այլ ոչ թե դավաճանության նմանվող անհեթեթություններ ասել, թե ներկայումս իշխանության մեջ գտնվող այդ գործիչները կողմնորոշված ​​են դեպի Ռուսաստան։ Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում լինի ռուսամետ իշխանություն, քանի որ պետք է այնտեղ ունենալ ռազմաբազաներ, պաշտպանել սահմանները»,- եզրափակել է փորձագետը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular