ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկել են արտգործնախարարների նիստն անցկացնել այլ երկրում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 10-ին Երևանում պետք է կայանա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը։ Այս տարի Հայաստանը ռոտացիոն սկզբունքով նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Նշյալ նիստի հետ կապված՝ նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան։ Սակայն ամեն բան այդքան էլ հարթ չէ։

Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական կողմը դիմել է Հայաստանին՝ առաջարկելով նիստն անցկացնել ՀԱՊԿ որևէ այլ երկրում՝ հաշվի առնելով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը։ Թե ինչ են պայմանավորվել, ինչ պատասխան է տրվել Հայաստանից, ճշտել չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular