ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Երևանում. նորաստեղծ ամուսիններին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հանձնեցին նորածնի դին. ծնողները մեղադրում են ծննդատան բժշկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Հունվարի 26-ի առավոտյան ժամը 6-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 19-ամյա Նարինե Բրոյանին, ով պատրաստվում էր երեխա ունենալ, տեղափոխել են Արմավիր քաղաքի ծննդատուն: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այնտեղ մի քանի բժշկական հետազոտություններ անցնելուց հետո Նարինեին հայտնել են, որ իր եւ պտղի հետ ամեն բան լավ է, եւ մինչեւ երեկոյան ժամը 6-ը նա կծննդաբերի:

Կայքի հետ զրույցում հարազատներն ասում էին. «Ծննդաբերելուց բառացիորեն րոպեներ առաջ մեզ ասացին, որ ի հայտ են եկել խնդիրներ, սակայն Նարինեն ծննդաբերել է: Արդեն հունվարի 27-ի առավոտյան նորածնին տեղափոխել ենք Մուրացան հիվանդանոց, իսկ 2 օր անց մեզ տեղեկացնում են, որ երեխան մահացել է»:

Հարազատները նշում էին նաեւ, որ մայրը նախածննդյան 9 ամիսների ընթացքում անցել է բոլոր կոնսուլտացիաները, եւ բժիշկներն էլ միշտ ասել են, որ ոչ մի խնդիր չկա, եւ այդ դեպքում ինչպես եղավ, որ միայն ծննդաբերելուց րոպեներ առաջ հասկացան մոր մոտ խնդիրներ լինելու հանգամանքը: Նրանք երեխայի մահվան համար մեղադրում են Արմավիրի ծննդատան բժիշկ Նշան Գեւորգյանին, որն ընդունել է երեխայի ծնունդը:

Ազգությամբ եզդի ամուսիններ՝ 22-ամյա Իսա Իսայանն ու 19-ամյա Նարինե Բրոյանը չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ բժշկի մեղքով իրենց առաջնեկը մահացավ: 

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular