ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մութ ամպեր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանյան պաշտոնական շրջանակներում մեծ դժգոհություններ կան Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինից, որը, ըստ կրեմլյան որոշ աշտարակների, միակողմանի տեղեկություններ է ներկայացնում Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ և տարօրինակ կերպով միայն պրոնիկոլական ուղղվածության։

Ամենայն հավանականությամբ, առաջիկայում դեսպանի փոփոխություն կլինի և Հայաստան կուղարկվի Ռուսաստանի շահերն առավել փութաջանորեն սպասարկող և պաշտպանող նոր դեսպան։ Վերջին կաթիլը, որը լցրել է Ռուսաստանի իշխանությունների համբերության բաժակը, եղել է «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանի կալանավորումը։ Բադալյանը ուղղակիորեն համարվում է պռոռուսական գործիչ և հենց նա էր կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան մոտ ուկրաինական համայնքի ներկայացուցիչների և արևմտամետ քաղաքական ուժերի բողոքի գործողության դեմ հակընդդեմ ակցիան, երբ մի քանի տասնյակ մարդիկ խափանեցին Ռուսաստանի դեսպանատան դիմաց կազմակերպած սադրանքը։ Դրանից հետո Միկա Բադալյանը կալանավորվեց, իսկ նրան մեղադրեցին ահաբեկչության մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։

Ըստ էության, փաշինյանական վարչախմբի հակառուսական այս քայլին Ռուսաստանի դեսպանատունը առանձնապես չի էլ արձագանքել, իսկ Սերգեյ Կոպիրկինը անձամբ ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի Միկա Բադալյանին ազատ արձակեն։ Այս հանգամանքը լրջորեն խաթարել է նրա դիրքերը Հայաստանում և առաջիկայում մտադիր են փոխարինել դեսպանին, Հայաստան ուղարկել մեկին, ով կկարողանա առավել ակտիվ ներկայացնել Ռուսաստանի շահերը և համապատասխան ազդակները փոխանցել Հայաստանի գործող վարչախմբին, այլ ոչ թե կդառնա Նիկոլ Փաշինյանի պաշտպանը։

Գագիկ Խաչիկյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular