ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս զբոսաշրջիկների մեծ մասը դեպի Հայաստան է թռիչք պատվիրել 2022 թվականի ամռանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Turistas.me-ն գրում է, որ ռուսներին հայտնել են, թե դեպի ուր են իրենց հայրենակիցներն ամենից հաճախ թռիչքներ պատվիրել հունիսից օգոստոս ամիսներին։ Նման տեղեկություն հայտնի է դարձել OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրությունից հետո։

Պարզվել է, որ ամառվա ընթացքում արտասահմանյան ուղղության ավիատոմսերի մեծ մասը Հայաստանի, Թուրքիայի և Ղրղզստանի ուղղությամբ է։ Արտասահմանյան երկրներից ամենամեծ պահանջարկն ունի Հայաստանը (արտերկրյա ուղղությունների բոլոր ամրագրումների 18,7%-ը), Թուրքիան (16%), Ղրղզստանը (14,5%), Ղազախստանը (3,8%) և Հունաստանը (3,4%)։ Բացի այդ, ռուսները պատվերներ են կատարել Ադրբեջանի (3,3%), Տաջիկստանի (3%), Իսրայելի (2,9%), Իտալիայի (2,4%) և Վրաստանի (2,2%) ուղղություններով, նշել են վերլուծաբանները։

Հայտնի է դարձել նաև, որ ամառվա բոլոր օդային ամրագրումների 89%-ը ներքին ուղղություններով է։ Ամենահաճախակի ուղղությունը դարձել է Մոսկվան, որին հաջորդում են Սոչին, Սանկտ Պետերբուրգը, Սիմֆերոպոլը և Կալինինգրադը։ Դեպի Սոչի թռիչքների պահանջարկն աճել է 35%-ով, իսկ դեպի Կրասնոդար, ընդհակառակը, նվազել է 50%-ով, դեպի Սիմֆերոպոլ պահանջարկը նույնպես նվազել է 40%-ով։ Ամռանը գնացքով Մոսկվա հասնել ցանկացողները ամենամեծ թիվն են կազմում՝ 20,6 %։ Դրան հաջորդում են Սանկտ Պետերբուրգը՝ 12%, ապա Սոչին՝ 8,2%, Սիմֆերոպոլն ու Անապան՝ 3,6-ական %-ով։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular