ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստաբան Աթանեսյանը հրապարակել է սենսացիոն տվյալներ Սորոսի հիմնադրամի գործունեության վերաբերյալ և անվանել է դրա հովանավորներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv–ն գրում է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատմել է, թե ով է ներգրավված Հայաստանի տարածքում արևմտամետ կառույցի՝ Սորոսի հիմնադրամի աշխատանքներում: Նա սոցցանցի իր էջում գրել է, որ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության վերաբերյալ նյութեր պատրաստելիս մի քանի ուշագրավ փաստեր է բացահայտել։ Պարզվել է, որ հայաստանյան գրասենյակը Լիխտենշտեյնի կոմսությունում գրանցված իրավաբանական անձի մասնաճյուղ է։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ գաճաճ պետությունը օֆշորային գոտի է, որը թույլ է տալիս խուսափել հարկերից։ Աթանեսյանը կարծում է, որ այդ հանգամանքը թույլ է տալիս թաքցնել նաև կազմակերպության եկամուտների աղբյուրները։ Նրանք, ըստ փաստաբանի, կարող են լինել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ «Ուստի Ջորջ Սորոսի գործունեությունը և, ամենայն հավանականությամբ, Հայաստանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը պետք է անհապաղ փակվի, ապա լուծարվի»,- եզրափակել է Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս շարունակ բողոքի ցույցեր անցկացնող հայկական ընդդիմությունը փորձում է պայքարել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության դեմ։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular