ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հարվածել է Եվրոպայի ամենացավոտ կետին. Bloomberg

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացել է հարվածել Եվրոպայի ամենացավոտ կետին՝ էներգետիկային, վառելիքի գների աճը հանգեցրել է բարձր գնաճի և Արևմուտքում տնտեսական անկման, գրում է Bloomberg-ը։

«Չնայած այն հանգամանքին, որ Եվրամիությունն առաջ է քաշում Ռուսաստանի դեմ ամենախիստ սահմանափակումները, այնուամենայնիվ աճում է փոխզիջումների թիվը՝ սկսած նավթամուղով նավթի մատակարարումների զիջումներից մինչև պատրիարք Կիրիլի պատժամիջոցային ցուցակից հանելը»,- ասվում է հրապարակման մեջ։

Bloomberg-ը կարծում է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմը պառակտել է ԵՄ-ն, քանի որ երկրները «հոգնել են պատժամիջոցներից»։

«Ֆինանսական զենքը անկատար գործիք է, որը գործում է ընտրովի և հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների»,- նշվում է հոդվածում։

Bloomberg Economics-ի գնահատմամբ՝ այս տարի Ռուսաստանի նավթի և գազի եկամուտները կկազմեն մոտ 285 միլիարդ դոլար։

«Դրան ավելացրեք այլ ապրանքներ, և դա գերազանցում է պատժամիջոցների տակ սառեցված ռուսական արժութային պահուստների 300 միլիարդ դոլարը»,- եզրափակել է հոդվածի հեղինակը։

Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա։ Եվրոպայում ավելի բարձր են հնչում ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու կոչերը։ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է նավթի էմբարգոյի աստիճանական ներդրում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular