ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հարցրեր են քննարկվել «Դիմադրության» և Արցախի ընդդիմադիրների հանդիպման ժամանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ հանդիպել են Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ.

Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանի խոսքով՝ հանդիպումը դեռ 1-2 օր առաջ էր նախատեսված.

«Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են այն մարտահրավերները, որոնք առկա են այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Արցախի Հանրապետության առջև: Մենք վերահաստատեցինք այն դիրքորոշումը, որ սա պայքար չէ սոսկ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխելու, այլ համայն հայության ազատագրական պայքար է, որին պետք է իր մասնակցությունն ունենա հայկական հատվածի յուրաքանչյուր մասը:

Իհարկե, քննարկվեցին նաև որոշակի կոնկրետ գործողություններ, որոնք այս ժամանակահատվածում պետք է իրականացվեն: Ընդհանուր առմամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հանդիպումները լինեն հաճախակի, և կարծում եմ, որ դա նոր լիցք կհաղորդի այն շարժմանը, որն այսօր արդեն մեծ թափ է հավաքել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներին Ստեփանակերտի հնարավոր ակտիվ միջամտության վերաբերյալ մեր հարցին՝ պատգամավորը նշեց.

«Մենք կարծում ենք՝ պարտադիր չէ, որ այն բոլոր պրոցեսները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, արտաքին նույն դրսևորմամբ տեղի ունենան նաև Արցախում՝ հաշվի առնելով Երևանի և Ստեփանակերտի առանձնահատկությունները: Սակայն միանշանակ է, որ այս պայքարի մեջ պետք է ընդգրկված լինեն երկու մայրաքաղաքները՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններից ելնելով: Թե ինչ գործողություններ տեղի կունենան, հանրությունը տեղյակ կլինի այնպես, ինչպես տեղյակ եղավ, երբ մայիսի 28-ին կազմակերպեցինք մեր հայտնի հավաքն ու երթը»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular