ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական գործիչների հայտարարությունները լավատեսություն չեն տալիս արտարժույթի վերաբերյալ կանխատեսումներ անելու համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արտարժույթի շուկայում կտրուկ տատանումները կարծես սովորական երևույթ են դարձել: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 1or.am-ի հետ զրույցում նշում է, որ դա պայմանավորված է տասնյակ գործոններով.

«Այդ գործոններն ամեն օր փոփոխվում են: Առաջին հերթին ամեն ինչ կախված է Միացյալ Նահանգների արժույթային, դրամավարկային, տնտեսական քաղաքականությունից: Դրա վրա ազդում են քաղաքական գործոններ, մեծ ազդակ է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը: Իհարկե, ազդեցություն են թողնում նաև Հայաստանի տնտեսական զարգացումները: 

Ռուս-ուկրաինական հակամարտությունը ևս շատ անկանխատեսելի է: Ուկրաինական կողմը հայտարարում է, որ իրեն որոշ ուժեր դրդում են բանակցությունների, բայց դա իրենց պետության և ժողովրդի շահերից չի բխում: Արդեն հարյուր օրից ավել տևող ռազմական բախման օրերին բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մի բան ասվել է, մեկ այլ բան արվել՝ ինչպես մարդասիրական միջանցքների առումով, այնպես էլ հրադադարի կամ բանակցությունների: Այնպես որ, հատկապես քաղաքական գործիչների հայտարարությունները լավատեսություն չեն տալիս կանխատեսումներ անելու համար»:

Անդրադառնալով որոշակի ժամանակահատվածի կտրվածքով արտարժույթի կուրսի մոտավոր կանխատեսումների վերաբերյալ մեր հարցին՝ տնտեսագետը նշեց.

«Այդ հարցին ոչ ոք հստակ չի կարող պատասխանել, երևի միայն դիլետանտները կամ բախտագուշակները: Նույնիսկ չենք կարող ասել՝ վաղը ինչ պատկեր կլինի, որովհետև ազդող գործոնները շատ-շատ են և հարափոփոխ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular