ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր փաստաթղթերը հատուկ պատկերացում են տալիս, թե ինչպես են ընթացել բանակցությունները Ղարաբաղի պատերազմից հետո․ Blankspot

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շվեդական Blankspot պորտալին տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք եզակի պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես են անցկացվել բանակցությունները Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո՝ ԵԱՀԿ նախագահ Անն Լինդի օրոք: Ի թիվս այլ բաների, դրանք ցույց են տալիս, որ հավելյալ ռեսուրսների հատկացումը խաղաղության համաձայնագրի ձեռքբերման համար առաջնահերթություն չի եղել, փոխանցում է News.am-ը։

Ավելի վաղ պորտալը գրել էր Ադրբեջանից գումարներ ստացող ISDP հետազոտական ինստիտուտի հետ Շվեդիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության մասին։ Այս համագործակցությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱԳ նախարար Անն Լինդը 2021 թվականին զբաղեցրեց ԵԱՀԿ նախագահի պաշտոնը եւ պատասխանատու էր 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններ նախաձեռնելու համար։

Blankspot-ը ծանոթացել է հանրությանը հասանելի փաստաթղթերին, որոնք արտացոլում են Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախնական խաղաղ բանակցությունները:

Փաստաթղթերի մոտ 75-80 տոկոսը գաղտնի է, իսկ մնացածը խմբագրվել են ԱԳՆ-ում գաղտնիությունը ստուգելուց հետո։ Չնայած դրան, փաստաթղթերը վկայում են ինտենսիվ բանակցությունների եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի ներկայության մասին՝ պատերազմող կողմերի միջեւ նախնական խաղաղ բանակցություններում:

Միաժամանակ արտաքին գործերի նախարարությունը գումար է տվել ISDP գիտահետազոտական ինստիտուտին, որը հեռուն գնացող կապեր ունի Ադրբեջանի հետ։

ԱԳՆ ռեգիստրին ուղարկված դոսյեում Blankspot-ը պահանջել է ԱԳՆ պաշտոնյաների եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ողջ նամակագրությունը՝ ԵԱՀԿ նախագահության ուղեկցող հավելվածներով, ինչպես նաեւ նամակագրություն Մինսկի խմբի նախագահող երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ) հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular