ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարայում մեկնարկել է Լավրով- Չավուշօղլու հանդիպումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չորեքշաբթի Անկարայում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Բանակցությունների օրակարգում է Սև ծովում հացահատիկով տեղափոխող բեռնատար նավերի համար անվտանգ միջանցքի ձևավորումը։

Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Անկարայի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ ուկրաինական պատերազմը։

Երկու երկրների բանակցային պատվիրակությունների կազմում են նաև պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular