Ճապոնիայի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրական ծովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի եւ ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի նավերը հունիսի 6-ին անցկացրել են վերջին չորս տարվա ընթացքում առաջին համատեղ զինավարժանքները: Դրանք տեղի են ունեցել Միջերկրական ծովում, ավելի կոնկրետ շրջանը չի ճշտվում, հունիսի 8-ին հաղորդել է Asahi թերթը՝ վկայակոչելով զինվորական հրամանատարությունը։
Զինավարժանքներին մասնակցել են երկու ճապոնական ռազմա-ուսումնական նավեր եւ Իտալիայի ու Թուրքիայի մեկական ֆրեգատներ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, նշում է թերթը, տրամադրված է ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցության ակտիվացման, ներառյալ համատեղ զինավարժանքների ավելի կանոնավոր անցկացումը: Տոկիոն, ըստ այդ տվյալների, հույս ունի նաեւ ՆԱՏՕ-ի ավելի ընդարձակ ներկայության Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Հունիսի 7-ին Տոկիոյում ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի ղեկավար Նիդեռլանդների ռազմածովային ուժերի ծովակալ Ռոբ Բաուերը բանակցություններ է վարել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Կոձի Յամաձակիի եւ պաշտպանության նախարար Նոբուո Կիսիի հետ: Բանակցություններում, մասնավորապես, խոսք է եղել նաեւ համատեղ զինվարժանքների ավելի հաճախակի անցկացման եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Տոկիոյի համագործակցության այլ ձեւերի ընդլայնման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: