ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա կրոնի հարց չէ, այլ՝ ահաբեկչության և մեր երկրի անվտանգության. Թրամփը մուսուլմանների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր ներգաղթային քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես արգելք՝ ուղղված մուսուլմանների դեմ:
 
«Ուզում եմ հստակ ասել, որ սա արգելք չէ մուսուլմանների դեմ, ինչպես որ աղավաղված հաղորդեցին ԶԼՄ-ները: Սա կրոնի հարց չէ, այլ՝ ահաբեկչության և մեր երկրի անվտանգության»,- նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:
 
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը նկատել է, որ աշխարհում գոյություն ունի ավելի քան 40 պետություն, որտեղ ապրում են շատ մուսուլմաններ, սակայն իր ստորագրած հրամանագիրը չի տարածվում այդ երկրների վրա:
 
Հիշեցնենք, որ օրերս Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով անորոշ ժամկետով դադարեցվել է Սիրիայից փախստականների ընդունման գործընթացը, ինչպես նաև 90-օրյա մուտքի արգելք է սահմանվել Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:
 
Ինչպես նշում է InquirerNet-ը, Թրամփն ընդգծել է, որ թեպետ ԱՄՆ-ն միշտ էլ կարեկցանք է զգացել ճնշվածների նկատմամբ, այնուհանդերձ՝ երկրի իշխանությունները մտադիր են պաշտպանել շարքային ամերիկացիներին ու պետական սահմանները:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular