ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների գլխավոր թշնամին աճող սոցիալական անհավասարությունն է, կոռուպցիան և աղքատությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Realtribune.ru-ն գրում է, որ համացանցում մեծ տարածում է գտել մի տեսանյութ, որում Արցախի դեմ ագրեսիայի մասնակից ադրբեջանցի սպան բողոքում է պաշտոնյային, որ իր զինվորները նեղության մեջ են։ «Նավթն ու գազը երբեք այդ հյուծված ու խաբված ժողովրդին դուրս չեն բերել աղքատությունից։ Ընդհակառակը, նավթն ու գազը դարձել են անեծք։ Իրենց գրպանները լցնելու համար Բաքվի ռեժիմը ադրբեջանցիներին ներշնչել է, որ իրենց գլխավոր թշնամին հայերն են։ Իբր արժի ջարդել հայերին ու բոլորը երջանիկ կլինեն։ Չեն լինի, որովհետև ոչ մի ժողովուրդ չի կարող իր երջանկությունը կառուցել մեկ այլ ազգի ոսկորների և հողերի վրա: Որովհետև ադրբեջանցիների հիմնական թշնամին աճող սոցիալական անհավասարությունն է, կոռուպցիան և աղքատությունը»,- նման կարծիք է հայտնել «Ռեալիստ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը:

Բաքվի ռեժիմին ինչի՞ն են պետք հայկական հողերը, միթե՞ որպեսի ադրբեջանցիների աղքատությունը այնտեղ էլ տարածեն: «Հայերի դեմ ամեն ագրեսիայի դեպքում դուք գնալով ավելի եք աղքատանալու։ Աստծո պատիժը գալիս է ոչ թե հայերից, այլ ալիևյան կլանից։ Երբ դուք դա հասկանաք, շատ ուշ կլինի։ Թեև արդեն իսկ ուշ է… Շատ ժամանակ չի անցնի, և դուք ինքներդ կկործանեք ձեր այն կուռքերին, որոնց արձանները ձեր իսկ ձեռքով կանգնեցրել եք յուրաքանչյուր քաղաքում և գյուղում»,- շեշտել է խմբագիրը»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Կրեմլի լուռ համաձայնությամբ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Սիրիայի, Լիբիայի և Աֆղանստանի միջազգային ահաբեկչական վարձկանների աջակցությամբ հարձակվել էին Արցախի և Հայաստանի վրա։ Այդ ժամանակվանից Բաքուն և Անկարան շարունակել են իրենց օկուպացիոն քաղաքականությունը հայկական հողերի նկատմամբ ֆիզիկապես ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիները, խաչքարերը, թանգարանները և քարի կամ թղթի վրա հայերի մասին բոլոր տեսակի հիշատակումները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular