ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանքի տակ են այն մարդիկ, ումից Փաշինյանի թիմը կա՛մ վախենում է, կա՛մ անձնական վրեժխնդրություն ունի. Տիգրան Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաների օրերին մեծ թվով մարդիկ բերման էին ենթարկվում ոստիկանության բաժանմունքներ: Նրանցից շատերին ազատ արձակեցին, շատերի նկատմամբ էլ քրեական գործեր հարուցվեցին, և նրանք կալանավորվեցին:  

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ կալանքի տակ են այն մարդիկ, ումից Փաշինյանի թիմը կա՛մ վախենում է, կա՛մ անձնական վրեժխնդրություն ունի.

«Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գործի են դրել իրենց ռեպրեսիոն մեքենան՝ մոռանալով ժողովրդավարության ամենավերջին նշույլներն անգամ և այժմ կոնկրետ զբաղված են իրենց իշխանության պահպանմամբ: Դրա համար էլ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ են կալանավորվում, շատերի վրա շինծու գործեր են հարուցվում և կալանավորվում են հատկապես այնպիսի մարդիկ, ում անունները ունեին և կունենան բավականին բարձր հնչեղություն: Շատ ու շատ մարդկանց կարելի է թվարկել, օրինակ՝ Ավետիք Չալաբյանը, ով հայտնի հանրային գործիչ է և Իգոր Խաչատուրովը, ով մի ընտանիքի անդամ է, որը Հայաստանի զինվորական պատմության մեջ ոսկե տառերով պատմություն է գրել:

Ինչո՞ւ հենց Չալաբյանը. նա բավականին հետաքրքիր քաղաքական ֆիգուր է, նոր է մտել քաղաքականություն, բայց իր հետ իշխանությունը խնդիր ունի, որովհետև նրան անհնար է պիտակավորել նրանց սիրած «նախկին» պիտակով: Դրա համար իշխանությունն այլ կոմբինացիա արեց, որպեսզի ժամանակավորապես անջատի Չալաբյանին քաղաքական կյանքից: Մենք գիտենք, որ Ավետիք Չալաբյանը նաև բավականին մեծ և հետաքրքիր ծանոթություններ ունի դրսում և Հայաստանում, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում և դրանով արդեն շատ անհարմար մրցակից է իշխանությունների համար: Ինչու եմ ես համոզված, որ Չալաբյանի կալանավորումը հատուկ է արվել, որովհետև շատերին բաց են թողել, բայց առավել վտանգավոր մարդկանց շարունակում են կալանքի տակ պահել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետը

Քոչարյանը համոզված է՝ որոշ կալանավորվածների գործով անձամբ Փաշինյանն է զբաղվում.

«Նույնն Իգոր Խաչատուրովն է: Այնպիսի տպավորություն է, որ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանն ընկած է Խաչատուրովների ընտանիքի հետևից: Սկզբում Յուրի Խաչատուրովի կալանավորման փորձերը, այնուհետև ուղղակի չշարունակեցին պայմանագիրը 3-րդ կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ, որով բանակը զրկվեց ուժեղ զինվորականից, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովին բերման ենթարկելու մի քանի դեպքերը: Իմ համոզմամբ՝ այստեղ ինչ-որ անձնական վրեժխնդրություն է Փաշինյանի կողմից:

Շարքին կարելի է ավելացնել Միքայել Բադալյանին, Գերասիմ Վարդանյանին: Շատ մարդիկ, ովքեր նմանատիպ մեղադրանքներով բերման էին ենթարկվել, այսօր ազատ ման են գալիս, իսկ կոնկրետ նշվածները կալանքի տակ են: Ես համոզված եմ, որ նրանց գործերով անձամբ Նիկոլ Փաշինյանն է զբաղվում: Հետաքրիր է, որ այսպիսի գործերը վերագրվում են հենց կոնկրետ դատավորների: Սա արդեն ցույց է տալիս՝ որ անձով է շահագրգռված կոնկրետ վարչապետը»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular