ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր նպատակը ԱԳՆ շենքը շրջափակելը չէ, մեր նպատակը ուղերձները հասցնելն է․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայաստանում է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ԱԳՆ–ում նախատեսված է հանդիպում, մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակը ուղերձները հասցնելն է։ Այդ մասին քիչ առաջ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր երկիր ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է զգա։ Բոլորը պետք է տեղյակ լինեն այն օրակարգից, որը կա հրապարակում և որը ներկայացրել է ժողովուրդը»,-ասաց Սաղաթելյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ ինչո՞ւ շարժման մասնակիցները չեն ուզում շրջափակել ԱԳՆ շենքը, եթե այնտեղ պետք է ժամանի ՌԴ արտգործնախարար Լավրովը, ով ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում էական դերակատարում ունեցող երկրի՝ Ռուսաստանի ներկայացուցիչն է, Սաղաթելյանը պատասխանեց․

«Մենք նպատակ չունենք՝ արգելելու, որ շենք մտնեն։ Այդ մարդիկ մեր երկրի հյուրերն են և ասում ենք՝ բարով եք եկել, ուղղակի, մարդը, ում հետ բանակցում եք, մեր ժողովրդի հետ որևէ կապ չունի։ Մեր նպատակն է արտահայտել մեր ժողովրդի դիրքորոշումը»։
Սաղաթելյանը նաև վստահեցրեց, որ ԱԳՆ-ում Լավրովի հետ սպասվող հանդիպման ընթացքում լսելի կլինեն շենքի դիմաց գտնվող շարժման մասնակիցների վանկարկումները և դրանով ևս ուղերձները տեղ կհասցվեն։

Նշենք, որ Երևանում է գտնվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ-ում այսօր պետք է կայանա Լավրով-Միրզոյան հանդիպումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular