ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստան եկած ռուսաստանցիների քանակը 4000-ով ավելի է մեկնածներից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին օրերից այդ երկրների բնակիչների մեծ ներհոսք սկսվեց  դեպի Հայաստան: Նրանցից շատերը նույնիսկ մտադրություն էին հայտնել Հայաստան տեղափոխելու իրենց բիզնեսը՝ կապված Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հետ:

1or.am-ը ՀՀ Միգրացիոն ծառայությունից փորձեց ճշտել, թե Հայաստան եկածներից քանի՞սն են մնացել, բնակություն հաստատել և աշխատում այստեղ.

«Այս պահին մենք ունենք սահմանահատումների եռամսյա վիճակագրություն, իսկ կիսամյակը հասանելի կլինի հուլիսի սկզբին։ Այս պահին հունվար, փետրվար և մարտ ամիսների արդյունքներն են, որից ձեզ կարող են հետաքրքրել միայն մարտ ամսվա տվյալները, քանի որ հունվար և փետրվար ամիսներին ռազմական գործողությունները հետևանք չեն կրել։ Մենք ունենք տարբերություն 4000 հոգու չափով, այսինքն՝ Ռուսաստանի 4000 քաղաքացի ավելի եկել է Հայաստան, քան գնացել։ Օրինակ՝ արտագնա աշխատողները, որ կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ունենալ, շատ են դուրս եկել Հայաստանից, դրա համար փետրվարի ընթացքում եկածները այս բացասական բալանսը հասցրել են զրոյի, և ոչ միայն չի փակվել այդ մինուսը, այլ հասել է 4000-ի:

Բայց, օրինակ, պետռեգիստրում այդքան իրավաբանական անձանց գրանցում չի եղել, սակայն թիվը 1500-ով ավելի է նախորդ եռամսյակի թվից։ Բայց դժվար թե 4000-ից 1500-ը գրանցված լինեն որպես իրավաբանական անձ»,- մեզ հետ զրույցում նշեց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Դավթյանի խոսքով՝ իրականում Հայաստանում մնացածների թիվը մի քանի անգամ մեծ է.

«Մենք դա չափելու գործիք չունենք, որովհետև որպես ԵԱՏՄ երկրների քաղաքացի՝ ՌԴ քաղաքացին Հայաստանում 180 օր կարող է ազատ գտնվել և եթե մտադրություն ունի աշխատելու այստեղ, ապա պետք է ընդամենը workpermit.am կայքի միջոցով տեղեկանք ստանա անվճար, սեղմ ժամկետներում: Սովորաբար դա անում են 180 օրը լրանալու վերջնաժամկետին մոտ: Հուլիսին, երբ արդեն կլինեն կիսամյակային տվյալները պատկերն ավելի հստակ կլինի»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular