ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս գիշեր կրակել են հայազգի քրեական հեղինակության որդու ընտանիքի վրա. կինը մահացել է.Մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ը գրում է.

 Life.ru-ի փոխանցմամբ՝ այսօր գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել Անապայի Պիոների պողոտայում: Անհայտ անձինք կրակ են բացել հայազգի քրեական հեղինակության՝ Վալտերի Հարությունյանի որդու ընտանիքի վրա (Վալտեր Հարությունյանը սպանվել է 2013թ.):  

Վալտեր Հարությունյանի որդու ընտանիքը գտնվել է մեքենայի մեջ, որի ուղղությամբ կրակ են բացել: Կինը (29-ամյա Ալանա Կ.) ստացված վնասվածքներից տեղում մահացել է, ամուսինը (29-ամյա Տիմուր Պ.) տեղափոխվել է հիվանդանոց: Մեքենայում գտնվել է նաև նրանց երեխան, ով չի տուժել:   Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել 3 հոդվածներով՝ «Սպանություն», «Մահափորձ» և «Զենքի անօրինական շրջանառություն»:  

Life.ru-ն հայտնում է նաև, որ կասկածյալներին բերման են ենթարկել: Ամենայն հավանականությամբ, Վալտերի որդին հանցագործների հիմնական թիրախն է եղել, սակայն նա ողջ է մնացել: «Նրա մեջքից 3 փամփուշտ են հանել, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular