ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ ազդակներ ռուսներին Արարատ Միրզոյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի ասուլիսը։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի թղթակիցը հատուկ հարց է ուղղել Արարատ Միրզոյանին՝ նկատելով, թե երկար ժամանակ ներքաղաքական զարգացումները Հայատանում անհանգիստ են և հարցրել. «Արդյո՞ք Հայաստանում լուրջ ներքաղաքական ճգնաժամ է»։ Հարցն ինքնին բավական ուշագրավ է այն առումով,որ ռուսները պաշտպանության նախարարության խողովակով են բարձրաձայնում, որ իրենց մոտ տեսլական կա, թե Հայաստանում լուրջ ներքաղաքական ճգնաժամ կա։

Արարատ Միրզոյանը բնականաբար խուսանավել է հարցից, հիշատակել ընդդիմության ակցիաների սակավամարդությունը, նշել, թե ընդդիմությունը չի կարողանում բավարար չափով մարդ հավաքել, իսկ խորհրդարանական ընտրություններում իշխանությունները անհրաժեշտ թվով քվե են ստացել։ Ըստ էության, Արարատ Միրզոյանը մեկ շատ կարևոր, ուշագրավ հայտարարություն է արել , նշել, որ ընդդիմությունը այսօր չի հերքում ռուսների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, նոր և բոլորովին այլ ճանապարհ չի առաջարկում, չի նշում՝ արդյո՞ք իշխանափոխության հնարավորության դեպքում փոխելու են առկա պայմանավորվածությունները։ Կամա թե ակամա Արարատ Միրզոյանը ռուսներին ազդակ է հղում, որ ընդդիմությունը ևս դեմ չէ բոլոր պայմանավորվածություններին և, փաստացի, այդ հարցում որևէ բովանդակային տարբերություն չկա թե՛ Հայաստանի գործող իշխանությունների, թե՛ ընդդիմության միջև։ Ըստ էության, եթե Հայաստանում իշխանությունը փոխվի ռուսները նոր իշխանության հետ խնդիր էլ չեն ունենա։ Չգիտենք՝ միտումնավոր,թե միամտաբար է Արարատ Միրզյանը բարձրացրել ընդդիմության կշիռը ռուսաստանցի պաշտոնյաների աչքում։

Գործող իշխանությունը, որ մշտապես փորձում է իրեն ներկայացնել որպես ռուսաական կողմի միակ և անկրկնելի գործընկեր, կարծես ճաքեր է տալիս։ Միգուցե կարող է թվալ, թե Արարատ Միրզոյանը ներքին լսարանի համար է խոսում, և եթե ներքին լսարանի համար կարող է նրա այս թեզերն աշխատի, ապա դրսի լսարանի աչքում ընդամենը բարձրացնում է ընդդիմության կշիռը։ Հաշվի առնելով, որ Միրզոյանը չի առաջադրվել ՔՊ վարչության անդամի համար, կարելի է կարծել, որ նա նաև որոշակիորեն փորձում է բան հասկացնել Նիկոլ Փաշինյանին։

Վազգեն Սաղաթելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular