ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը կարող էր շփոթել տեղանունները. Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է հստակեցում անի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փարուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի սահմանագծման և սահմանազատման արդյունքում:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանն արձագանքում է՝ այս հայտարարությունն առաջացնում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ. հաշվի առնելով այն փաստը, որ Փառուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը:

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի խոսքով՝ եղած կցկտուր հայտարարությունների հիման վրա դժվար է որևէ հստակ ենթադրություն անել, բայց կարող է երկու սցենար լինել.

«Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել: Այստեղ առաջին հերթին ճշգրտման կարիք կա: Այդ հայտարարության հստակեցում պետք է ևս մեկ անգամ Ռուսաստանի ԱԳՆ կողմից արվի, և միայն այդ հայտարարության վրա հիմնվել պետք չէ: Չի բացառվում, որ որոշ  ժամանակ հետո հերքում լինի, որ Լավրովը հայտարարություն անելիս տեղանունները շփոթել է: Այդ պրոցեսները ես էլ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են նույն մարդիկ զբաղվել երկու խնդրով, որովհետև բազմիցս ենք խոսել, որ հայկական իշխանությունները նշաձող են իջեցնում Արցախի մասով, այդ թվում՝ նաև Արցախ չեն այցելում: Կարելի է ասել՝ մեր իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից և հետևաբար չեն կարող Փառուխի հարցով էլ զբաղվել:

Ես այս իրավիճակում երկու ելք եմ տեսնում, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Եթե այսօրվա իշխանությունները շարունակում են Արցախից հրաժարվելու քաղաքականությունը և ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, ստացվում է, որ դելիմիտացիա-դեմարկացիայով վերջնականապես նաև Արցախի և Փառուխի հարցը կփակվի: Իսկ եթե «Դիմադրություն» շարժմանը հաջողվի հասնել նրան, որ այս իշխանություններն ընդունեն այն կարմիր գծերը, որոնք հայտարարվել են շարժման կողմից և հայտարարեն, որ այդ գծերից չեն շեղվում, դելիմիտացիա-դեմարկացիան կարելի է նաև դրական կողմից դիտարկել՝ ԼՂԻՄ-ի կազմում որոշակի աշխատանքների մասով, ինչը հնարավորություն կտա նաև ռուս խաղաղապահներին երկար մնալու Արցախում»: 

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular