ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի և Բելառուսի միջև կենսաանվտանգության մասին հուշագիրը պատրաստ է. Հայաստանը կախվածության մեջ է ԱՄՆ-ից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Politnavigator.net-ը գրում է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ համաձայնեցրել է կենսաանվտանգության մասին հուշագիրը, իսկ Հայաստանը, հիմնվելով Մոսկվայի կատարած հետաքննության վրա, արդեն վերանայում է ԱՄՆ-ի հետ աշխատանքը այդ հարցերի շուրջ:

Այս մասին ՌԴ Դաշնային խորհրդում մամուլին ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը:

«1991 թվականի ամերիկյան կենսաբանական սպառնալիքների, կենսաբանական վտանգի հակաքայլերի մասին օրենքը, որն ուժի մեջ է Միացյալ Նահանգներում, կիրառվում է բացառապես ընտրովի»,- ասել է սենատորը։ Նա ընդգծել է, որ, ըստ էության, մինչ հիմա այդ օրենքը միայն երեք դեպքում է կիրառվել.

«Դրանք են ԿԺԴՀ-ն,  Սիրիան և Ռուսաստանը: Հասկանալի է, որ ամերիկյան այս օրենքը օգտագործվում է որպես թիրախային զենք այն երկրների դեմ, որոնք ԱՄՆ-ի տեսանկյունից չեն տեղավորվում միաբևեռ աշխարհակարգի իրենց համակարգում»,- նշել է Կոսաչովը։ Նա հավելել է, որ այդ ֆոնին մյուս երկրները սկսել են կոնսոլիդացվել Ռուսաստանի հետ։

«Բելառուսի մեր գործընկերների հետ երկկողմ մակարդակով աշխատանքը նոր է ավարտվել, և Ռուսաստանի և Բելառուսի միջև կենսաանվտանգության մասին հուշագիրը պատրաստ է ստորագրման։ Ներկայիս հուշագրի հիման վրա հայաստանյան մեր գործընկերներն այժմ հարցեր են բարձրացնում ամերիկյան կողմին առկա համագործակցության պարամետրերի էական վերանայման վերաբերյալ հաշվի առնելով ռուսական կողմից հնչող մտահոգությունները»,- ասել է Կոսաչովը։

Իր հերթին, Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների ստեղծման հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովայան նշել է, որ ԱՄՆ-ն իրականում ստեղծում է բնակչության վերահսկողության զանգվածային ցանց ամբողջ աշխարհում։ «ԱՄՆ-ից կախվածության համակարգը, որն առաջացել է ամբողջ աշխարհի համար 1944 թվականին, երբ դոլարը դարձել է համաշխարհային պահուստային արժույթ, այսօր այն ռազմական նշանակության կենսալաբորատորիաներն են, որոնք ամբողջ աշխարհում ստեղծում են Միացյալ Նահանգները: Դա ԱՄՆ-ից կախվածության համակարգի նոր տարր է, և միևնույն ժամանակ ավելի վտանգավոր կյանքեր փրկելու և պահպանելու տեսակետից: Փաստացի ԱՄՆ-ն ստեղծում է զանգվածային այնպիսի ցանց, որով հնարավոր է վերահսկել տարբեր երկրներում ապրող մարդկանց թիվը»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular